ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
«Տեսեք՝ ինչ վիճակում է գտնվում Սևանա լիճը». Թագուհի Թովմասյան
10:00, 01.07.2024 | mamul.am
5568 | 0

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի գրառումը՝ կից տեսանյութով. ««Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարանն է: Սակայն այսօրվա դրությամբ մեր ազգային շտեմարանը գտնվում է ողբերգական վիճակում:
Շրջել եմ Սևանա լճի ափամերձ տարածքներով. խայտառակություն է Վարդենիս-Կարճաղբյուր հատվածում:
Նկարահանել եմ կադրեր, թե ինչ աղբի մեր է մեր ազգային հարստությունը և պետական հոգածության ինչ բացակայություն է արձանագրվում:
Ցավոք սրտի, միայն այս հատվածում չէ, որ նման իրավիճակ է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր