ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
ԵՊՀ-ում նոր սկանդալ է հասունանում. «Ժողովուրդ»
10:05, 21.02.2014 | mamul.am
3845 | 0

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ԵՊՀ-ում նոր սկանդալ է հասունանում։ Պատճառը դարձյալ համացանցում արտահայտված քաղաքական դիրքորոշումն է։
ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը վերջերս համացանցում միացել է «Խնդրում ենք վերադարձեք, պարոն Քոչարյան» նախաձեռնությանը՝ ուղարկելով իր լուսանկարն ու տվյալները։ Բացի այդ՝ նա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանող և հակահանրապետական քարոզչություն է իրականացրել։
ՀՀԿ-ի որջը դարձած ԵՊՀ ղեկավարության համար սա արդեն բավարար է, որպեսզի Ղարիբյանին «պատժեն»։ Եվ դա արել են նախևառաջ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի խիստ «զգուշացումով», որ նման խմբավորումները համալսարանում կարող են անդառնալի հետևանքներ ունենալ,- հավելում է թերթը։
Ա. Սիմոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, խոսելով այս մասին, ասաց. «Դա սարքած է, ու արդեն գիտենք, թե ովքեր են սարքել... Ա. Ղարիբյանը քաղաքական որևէ գործունեությամբ չի զբաղվում, այն ուղղված է համալսարանի ղեկավարության դեմ»։ Նա առայժմ անուններ չհայտնեց»,– գրում է թերթը։
Մանրամասները` թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր