ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Սա լավ դաս էր Ադրբեջանի մեծամիտ, պարծենկոտ նախագահի համար. «Հայոց աշխարհ»
10:51, 20.08.2014 | mamul.am
6380 | 2
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Կարելի՞ է ասել, որ մեր բանակը և քաղաքական ուժերը պատվով դուրս եկան այս փորձությունից՝ ապացուցեցին, որ այսօր էլ պատրաստ են դիմակայել ադրբեջանական ագրեսիային, ինչպեսեւ 20-25 տարի առաջ։
Պատասխանելով մեր այս հարցին՝ Արտակ Դավթյանը երեկ նշեց. «Իհա՛րկե, և դա լավ դաս էր առաջին հերթին Ադրբեջանի և նրա մեծամիտ, պարծենկոտ նախագահի համար։ Գործնականում բոլորի համար պարզ դարձավ՝ մեր պատասխանն ինչպիսին կլինի, եթե Ադրբեջանը, Աստված մի արասցե, լայնածավալ գործողություններ սկսի Արցախի և Հայաստանի դեմ։
Զերծ մնալով ռազմական հռետորաբանությունից՝ մենք ամենաբարձր մակարդակով հայտարարել ենք, և ոչ մեկ անգամ. եթե Ադրբեջանը փորձի կյանքի կոչել հոխորտանքները, որ հնչում են ադրբեջանական վերնախավի կողմից, պատասխանը համարժեք կլինի, և այդ պատասխանը չուշացավ։ Եթե հակառակորդը դիմի ավելի լայնածավալ ռազմական արկածախնդրության, վստահ եմ, հակահարվածը կլինի այնքան ուժգին, որ ուղղակի կսասանի ադրբեջանական պետականության հիմքերը։
Մենք ևս պետք է դասեր քաղենք տեղի ունեցածից, ցանկացած պահի պատրաստ լինենք դիմակայելու Ադրբեջանի և իր ավագ եղբոր՝ Թուրքիայի ոտնձգություններին, լինեն դրանք ռազմի դաշտում, դիվերսիոն ներխուժումների և սահմանային տարաբնույթ սադրանքների տեսքով, դիվանագիտական ասպարեզում, թե քարոզչական դաշտում։
Հաշվի առնելով, որ սպառազինությունների շարունակական բարելավումը և արդիականացումը անընդհատ գործընթաց է, մենք էլ պետք է ըմբռնումով վերաբերվենք դրա համար հատկացվող գումարներին եւ սիրենք, փայփայենք մեր բանակը՝ որպես անկախության տարիներին ձևավորված ամենակայացած կառույցներից մեկը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր