ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 516.99, EUR 626.18, RUB 7.15, GBP 728.44
+16 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Օգտակար խորհուրդներ՝ ինչպես վերականգնել արդուկի փայլն ու մաքրությունը
23:05, 16.01.2015
39600 | 0

Նագարակալած արդուկը մաքրելու համար կան մի քաի հնարամիտ միջոցներ: Կարելի է օգտագործել կերակրի աղ կամ էլ ծովային աղ՝ այն լցնելով հնամաշ բամբակյա կտորի վրա և առավելագույնս տաքացված և գոլորշին անջատած արդուկը նրա վրայով մի քանի անգամ տանել-բերելով: Այս գործողության ընթացքում չի կարելի ուժեղ սեղմել արդուկը՝ քերծվածքներից խուսափելու նպատակով:

Առավել նրբորեն մարքրելու համար կարելի պատրաստել հետևյալ լուծույթը: Հավասար հարաբերակցությամբ խառնել աղն ու քացախը, տաքացնել, մինչև աղը լուծվի, բայց քացախը չեռա: Ռետինե ձեռնոցներ հագնելով` լուծույթը կտորով քսել արդուկի տաքացվող հատվածին: Առավելագույն արդյունքի համար օգտագործել նուրբ խոզանակ: Վերջում սրբել մակերեսն ու արդուկը տաքացնելով՝ արդուկել բամբակյա հին կտոր:

Արդուկի գոլորշու համար նախատեսված անցքերը մաքրելու համար կարելի է ականջները մաքրելու համար նախատեսված ձողիկները թրջել աղի և քացախի լուծույթում (կամ էլ՝ միայն քացախի) և մտցնելով անցքերի մեջ՝ պտտել:

Արդուկը կարելի է մաքրել նաև սոդայով: Սոդան խառնել ջրի հետ այնքան, մինչև ստացվի մածուկանման զանգված: Այն կտորով քսել արդուկի տակ շրջանաձև շարժումներով, հետո մաքրել չոր կտորով:

Արդուկը ներսից մաքրելու համար կարելի է թորած ջրի և քացախի համաչափ խառնուրդը լցնել ջրի համար նախատեսված հատված, այնուհետև մի քանի րոպե տաքացված արդուկով արդուկել հին կտոր: Մնացած հեղուկը թափել արդուկից ու այն մաքրել մաքուր կտորով:

Արդուկը մաքրելու համար լավ միջոց է նաև ատամի մածուկը, որը կարելի է քսել կտորի վրա և շփել արդուկի հատակը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր