ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Բնակչության և արդյունաբերության ոլորտի կողմից գազի սպառման ծավալները նվազում են. «ՉԻ»
10:06, 27.01.2015 | mamul.am
2701 | 0
«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. ««Գազպրոմ Արմենիա» ընկերության պաշտոնական հադորդագրության համաձայն, 2014թ. 5,4 տոկոսով ավելացել են ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի, իսկ 3.4 տոկոսով՝ սպառման ծավալները: Սակայն, հատկանշական է այն հանգամանքը, որ գնալով նվազում են բնակչության և արդյունաբերության ոլորտի կողմից գազի սպառման ծավալները: Ըստ «Գազպրոմ Արմենիա» ընկերության, 2014թ. բնակչությունը 4.4 տոկոսով քիչ է գազ սպառել, արդյունաբերության ոլորտը՝ 9,4 տոկոս պակաս: Փոխարենը, զազի սպառման ծավալներն ավելացրել է էներգետիկ ոլորտը 16.2 տոկոսով, ԱԳԼՃԿ-ները՝ 5.9 տոկոսով: Նշենք, որ բնակչությունը գնալով քիչ գազ է սպառում. 2013-ին էլ այդ ցուցանիշը պակասել էր 0.6 տոկոսով: Բնակչության և արդյունաբերական օբյեկտների կողմից գազի սպառման ծավալների կրճատման այս ցուցանիշն անուղղակի կերպով ընութագրում է Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակը»,- գրում է թերթը։
Մանրամասները` թերթի համարում:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր