ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Աշխարհի ամենածեր տղամարդը նշում է ծննդյան 112 ամյակը
22:48, 05.02.2015 | mamul.am
10599 | 0

Ճապոնիայի բնակիչ Սակարի Մոմոին, ով Գինեսի ռեկորդների տվյալներով համարվում է աշխարհի ամենածեր տղամարդը, այսօր՝ փետրվարի 5-ին, նշում է իր ծննդյան 112 ամյակը: Ինչպես գրում է «Wall Street Journal»-ը, Սակարին ծնվել է ճապոնիայի Սայթամա քաղաքում՝ 1903թ.: Մասնագիտությամբ ուսուցիչ Սակարին վերապրել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, և 42 տարեկան է եղել, երբ պատերազմն ավարտվել է:

Աղբյուրը նշում է, որ չնայած Սակարիի տարիքին, նա միանգամայն առողջ է և որևէ գանգատ չունի: Նա նաև աշխատում է առողջ ապրելակերպ վարել, սնվում է օրվա մեջ երեք անգամ և շատ է սիրում ձկնեղեն: Իր ազատ ժամանակի մեծ մասը Սակարին տրամադրում է ընթերցանությանը:

Նշենք, որ աշխարհի ամենածեր մարդը նույնպես ճապոնուհի է՝ Միսաո Օկավան, ով այս տարվա մարտի 5-ին նշելու է իր ծննդյան 117 ամյակը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր