ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Հայտնի են «Laureus World Sports Awards»-ի հավակնորդների անունները
15:38, 14.02.2015 | mamul.am
7019 | 0
«Laureus World Sports Awards»-ի կազմակերպիչները հրապարակել են մարզական տարվա լավագույններին՝ յուրաքանչյուր անվանակարգում: Այս մրցանակաբաշխությունը կլինի 16-րդը: Արարողությունն անց է կացվելու ապրիլի 15-ին՝ Շանհայում: Ներկայացնում ենք հավակնորդներին՝ ըստ անվանակարգերի:

«Տարվա լավագույն մարզիկ»՝

Կրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ)
Նովակ Ջոկովիչ (թենիս)
Լուիս Հեմիլթոն (Ֆորմուլա 1)
Ռենո Լավիլենի (թեթև աթլետիկա)
Ռորի Մաքիլրոյ (գոլֆ)
Մարկ Մարկես (մոտոսպորտ)

«Տարվա լավագույն մարզուհի»


Սերենա Ուիլյամս (թենիս)
Լի Նա (թենիս)
Մարիթ Բյորգեն (դահուկասահք)
Վալերի Ադամս (թեթև աթլետիկա)
Գենզեբե Դիբաբա (թեթև աթլետիկա)
Թինա Մազե (լեռնադահուկային սպորտ), Լի Նա (թենիս), Սերենա Ուիլյամս (թենիս)

«Տարվա լավագույն թիմ»


Գերմանիայի ազգային հավաքական
Ֆորմուլա 1-ի «Մերսեդես» թիմը
«Ռեալ» (Իսպանիա, ֆուտբոլ)
«Սան Անտոնիո Սփարս» (ԱՄՆ, բասկետբոլ)
Թենիսի Շվեյցարիայի տղամարդկանց հավաքական

«Սահմանափակ հնարավորություններով տարվա լավագույն մարզիկ»


Շելի Գաթյե (հեծանվասպորտ)
Տատյանա Մքֆադեն (վազք)
Ռոման Պետուշկով (դահուկասպորտ)
Աննա Շաֆելհուբեր (լեռնադահուկային սպորտ)
Սառա Սթորի (հեծանվասպորտ)
Լեն Վին Յուք (բոչչե)

«Տարվա հայտնություն»


Մարիո Գյոցե (ֆուտբոլ)
Խամես Ռոդրիգես (ֆուտբոլ)
Մարին Չիլիչ (թենիս)
Դանիել Ռիկյարդո (Ֆորմուլա 1)
Միկաելա Շիֆրին (լեռնադահուկային սպորտ)
Թենիսի Շվեյցարիայի տղամարդկանց հավաքական

«Տարվա վերադարձ»


Ֆրանչեսկո Աչերբի (ֆուտբոլ)
Դիեգո Միլիտո (ֆուտբոլ)
Շալկ Բուրգեր (ռեգբի)
Ջոան Փեյվի (աթլետիկա)
Փյեր Վոլթյե (սնոուբորդ)
Օլիվեր Ուիլսոն (գոլֆ)
«Laureus World Action Sportsman»՝
Ալան Յուսթասին (սքայդայվինգ)
Ստեֆանի Գիլմոր (սերֆինգ)
Գաբրիել Մեդինա (սերֆինգ)
Դենի Մաքեսքիլ (հեծանվասպորտ)
Նայժա Հասթոն (սքեյթբորդինգ)

Ավելացնենք, որ «Դարի նվաճում», «Սպորտը հանուն բարության» և «Սպորտի հոգի» անվանակագերի հաղթողներին ընտրում է «Founding Patrons»-ը և «Laureus» ակադեմիան:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր