ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Ուկրաինայում 2 օրում 600 անջատական է սպանվել. Ուկրաինայի Զինված ուժեր
14:33, 15.02.2015 | mamul.am
7827 | 2

Ուկրաինայի Զինված ուժերի` հակաահաբեկչական կենտրոնի մամուլի ծառայությունը տեղեկատվություն է տարածել, ըստ որի` վերջին 2 օրերին Դոնբասում 600 անջատական է ոչնչացվել: Այս տեղեկատվությունը հայտնվել է հակաահաբեկչական կենտրոնի ֆեյսբուքյան էջում: «Վերջին 2 օրում ոչնչացվել է 600 անջատական, ևս 200-ը վիրավորվել է: Թշնամին կորցրել է 30 միավոր զինտեխնիկա»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Այսօրվանից Դոնբասում ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր