ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Ջեյմս Ուորլիքը հայտնել է, որ համանախագահները մտադիր են լուրջ բանակցություններ անցկացնել Ադրբեջանի ղեկավարության հետ
12:03, 16.02.2015 | mamul.am
4843 | 0

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել է, որ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են լուրջ բանակցություններ անցկացնել Ադրբեջանի ղեկավարության հետ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հարցի շուրջ: Այս մասին ամերիկացի համանախագահը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Մենք լուրջ բանակցություններ ենք ակնկալում Ադրբեջանի նախագահ Ալիևի և մյուսների հետ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրին խաղաղ կարգավորում տալու քայլերի ձեռնարկման նպատակով: Սա կարող է բոլորի համար շահեկան լինել»,- գրել է Ուորլիքը:

Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Պյեր Անդրյուն և Իգոր Պոպովը մեկնել են Ադրբեջան՝ ԼՂ վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարների հետ բանակցություններ անցկացնելու նպատակով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր