ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Վախենում եմ, որ Պուտինն ինձ կսպանի. Բորիս Նեմցովի վերջին հարցազրույցը «Սոբեսեդնիկի» լրատվականին
12:50, 01.03.2015 | mamul.am
6846 | 3

«Սոբեսեդնիկի» լրատվականին տված իր վերջին հարցազրույցի ժամանակ, որը հրապարակվել է այս տարվա փետրվարի 10-ին, Բորիս Նեմցովը մտավախություններ է ունեցել, թե Պուտինն իրեն կսպանի: Ըստ լրատվականի` մինչ այդ քաղաքական գործիչն իր բոլոր մտավախությունների ու կասկածների մասին կիսվել է միայն մոր հետ, սակայն ի վերջո որոշել էր այդ ամենի մասին խոսել նաև հրապարակայնորեն:

«Ես երբեք չեմ թաքցրել իմ քաղաքական հայացքները: Կարծում եմ, որ հենց Պուտինն է սկսել պատերազմ Ուկրաինայում: Իմ կարծիքը նրա մասին ավելի քան բացասական է»,- անկեղծացել էր Նեմցովը:

Պատմելով իր մոր մասին` Նեմցովը նշել էր. «Մայրս կտրականապես դեմ է այն ամենին, ինչ կատարվում է Ուկրաինայում: Ուկրաինայից առավել նրան հուզում է Պուտինը: Ամեն անգամ, երբ ես զանգահարում եմ նրան, նա գանգատվում է. «Երբ ես ի վերջո դադարեցնելու Պուտինին քննադատելը: Նա քեզ կսպանի»: Եվ նա այդ ասում է ամենայն լրջությամբ: … Նա իրոք վախենում է, որ Պուտինը մոտ ապագայում կսպանի ինձ իմ ելույթների պատճառով: Նա նաև Խոդորկովսկու և Նավալինիի համար է անհանգստանում»:

«Սոբեսեդնիկի» թղթակցի այն հարցին, թե արդյոք մոր հետ զրույցներից հետո Նեմցովն սկսել է վախենալ, որ Պուտինն անձամբ կամ միջնորդի միջոցով կսպանի իրեն, Նեմցովը պատասխանել է. «Գիտեք՝ այոʹ, ոչ այնքան շատ, որքան մայրս, բայց մտավախություն կա: Բայց այդքան էլ շատ նրանից չեմ վախենում: Եթե վախենայի, հազիվ թե ընդդիմադիր կուսակցություն ղեկավարեի, հազիվ թե անեի այն, ինչ անում եմ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր