ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+22 °C
Մարտի 1-ի դեպքերից 7 տարի անց էլ 10 զոհերի համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել
12:30, 01.03.2015 | mamul.am
4938 | 1

Ուղիղ 7 տարի է անցել 2008-ի մարտի 1-ից, երբ հետընտրական ցույցերի ժամանակ Երևանում չբացահայտված հանգամանքներում զոհվեց 10 քաղաքացի:

Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին: Մարդիկ սկսեցին հավաքվել Մյասնիկյանի արձանի մոտ: Նույն օրը երեկոյան երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրություն հայտարարեց, ապա ուժային կառույցները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ, որի հետևանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան, ևս 200 մարդ տարբեր տեսակի վնասվածքներ ստացավ:

Զոհերի անուններն են՝ Տիգրան Խաչատրյան, Զաքար Հովհաննիսյան, Գոռ Քլոյան, Հովհաննես Հովհաննիսյան, Դավիթ Պետրոսյան, Արմեն Ֆարմանյան, Սամվել Հարությունյան, Տիգրան Աբգարյան, Գրիգոր Գևորգյան, Համլետ Թադևոսյան: Զոհված 8 քաղաքացիական անձանցից 7-ը մահացել են հրազենային վիրավորման հետևանքով, ընդ որում` 3 անձ զոհվել են «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցներից վիրավորվելու հետևանքով, որն օգտագործվել է միայն իրավապահ մարմինների կողմից: Տարիներ անց Մարտի-1-ի գործով դեռ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել ու չի պատժվել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր