ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Լևոն Զուրաբյան. «Սերժ Սարգսյանը կարող է քաղաքական ուժին շարքից հանել, բայց ժողովրդի` իշխանափոխության պահանջը չի կարող փոխել»
15:45, 01.03.2015 | mamul.am
2617 | 0

«Սերժ Սարգսյանը չի հասկացել կարևոր հանգամանք` թեև ինքը կարող է ինչ-որ քաղաքական ուժեր շարքից դուրս հանել, բայց իրողությունը չի կարող փոխել. ժողովուրդը վճիռը կայացրել է` Ս. Սարգսյանն ու նրա վարչախումբը պետք է հեռանան: Ստեղծված նոր իրավիճակում ճիշտ ռազմավարություն ընտրելու համար պետք է հասկանալ` ինչպիսին են հակառակորդի ռեսուրսները»,- իր ելույթում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Սերժ Սարգսյանը կաղ բադիկի կարգավիճակում է հայտնվել. կաղ բադիկը հայհոյանք չէ, այլ քաղաքագիտական եզրույթ: Այդպես են ասում այն նախագահներին, ովքեր պաշտոնավարման 2-րդ ժամկետում են ու Սահմանադրությունն արգելում է 3-րդ անգամ ընտրվել: Սա է պատճառը, որ նա կատաղի պայքար է մղում Սահմանադրությունը փոխելու համար, սա է ԲՀԿ-ի ու Ծառուկյանի վրա կատաղի հարձակման պատճառը»,- հավելեց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր