ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Նեմցովի ընկերուհին խոսել է սպանության մասին
11:26, 02.03.2015 | mamul.am
18098 | 2

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի ընկերուհին` ուկրաինուհի մոդել Աննա Դուրիցկին, ով Նեմցովի սպանության ժամանակ նրա կողքին է եղել, մորը պատմել է սպանության մասին:

«Նա սպասել է Նեմցովին ռեստորանում, նրանք ընթրել են և տուն ճանապարհվել: Փողոցում Անյան առաջարկել է տաքսի նստել, սակայն Բորիսը հրաժարվել է և նախընտրել քայլել: Երբ նրանք անցնելիս են եղել կամրջով, Անյան բռնած է եղել Բորիսի ձեռքն ու թրխկոցի ձայն է լսել: Բորիսը թուլացել ու ընկել է: Անյան շատ է վախեցել, ոստիկանություն է կանչել ու անմիջապես զանգահարել է ինձ: Նա հեռախոսով ասել է. «Մամա, Բորիսին սպանեցին: Նրան մեջքից են կրակել, նա ընկած է կողքիս»»,- «Ինտերֆաքս Ուկրաինա»-ին պատմել է Աննայի մայրը:

Նա նաև պատմել է, որ դուստրը հաջորդ անգամ զանգահարել է հարցաքննության գնալիս:

Նշենք, որ Ռուսաստանում Ուկրաինայի դեսպանատունը նոտա է հղել ՌԴ արտգործնախարարություն` պահանջով, որ ապահովեն Աննա Դուրիցկիի` Ուկրաինա վերադարձը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր