ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Դուրիցկայային կասկածում են Նեմցովի սպանության համար
16:09, 03.03.2015 | mamul.am
10416 | 1

ՌԴ հետաքննչական հանձնաժողովը պատրաստվում է հետաքննել ուկրաինացի մոդել Աննա Դուրիցկայայի՝ Նեմցովի սպանության գործին առնչություն ունենալու վարկածը: Ինչպես գրում է «Կոմերսանտ»-ը, իրավապահ մարմինների աշխատակիցները նման որոշման են հանգել՝ համեմատելով Դուրիցկայայի՝ գործի առթիվ տրված տարատեսակ վկայություները:

Աղբյուրը նշում է, որ Նեմցովի սպանությունից հետո Դուրիցկայան մորը պատմել էր, որ ընթրիքից հետո հենց Նեմցովն էր պնդել, որ իրենք քայլեն մինչև տուն, իսկ ինքը պնդել է, որ տաքսի վերցնեն: Մինչդեռ, ըստ այլ վկաների ցուցմունքների՝ Դուրիցկայան ինքն է պնդել, որ ոտքով տուն հասնեն:

Բացի այդ՝ Դուրիցկայայի բաց գույնի վերարկուն նույնպես կարող էր հատուկ նպատակ հետապնդել՝ հանցագործի համար ծառայելով որպես մատնանշող երևույթ:

Կասկածի տեղիք են տվել նաև մոդելի այն խոսքերը, որ ինքը կրակոցները լսելուց անմիջապես հետո է ցանկացել ոստիկանություն կանչել, սակայն չի կարողացել, քանի որ այդ պահին չի հիշել ոստիկանության հեռախոսահամարը, և նրան հաջողվել է ոստիկանների հետ կապ հաստատել միայն այդ պահին կամրջի կողքով անցնող ձնահավաք մեքենայի վարորդի օգնությամբ:

Հատուկ ուշադրության է արժանացել նաև այն հանգամանքը, որ Դուրիցկայան հրաժարվել է վկայություն տալ պոլիգրաֆիկ սարքի օգնությամբ:

Նշենք, որ այժմ 23-ամյա մոդելը Նեմցովի փաստաբանի՝ Պրոխորովի ուղեկցությամբ մեկնել է Կիև և հրաժարվում է որևէ հարցազրույց կամ մեկնաբանություն տալ ԶՄՆ-ներին:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր