ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Ինձ համար կարևորը թիմի հաղթանակն է․ Մովսիսյանի դուբլը օգնեց «Սպարտակին» հաղթանակ տոնել վերջին ստուգողական հանդիպումում
18:18, 04.03.2015 | mamul.am
5150 | 0
Թուրքիայի Լարա քաղաքում ընթացող մարզահավաքի ընթացքում «Սպարտակը» վերջին ստուգողական հանդիպումում հաղթանակ է տոնել դանիական «Ակադեմիսկի» նկատմամբ՝ 3։1 հաշվով։ Հանդիպման առաջին խաղակեսին՝ 14-րդ և 35-րդ րոպեներին, դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի և «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը։
Ընդմիջումից հետո դանիացիները կարողացել են կրճատել հաշվի տարբերությունը։ Հանդիպման 52-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Հանսենը։
Մոսկովյան ակումբը, սակայն, շարունակել է ճնշում գործադրել մրցակցի դարպասին և հանդիպման 71-րդ րոպեին «Սպարտակի» կազմում գոլի հեղինակ է դարձել Պրոմեսը։
«Ինձ համար շատ կարևոր էր գոլեր հեղինակել մինչ մրցաշրջանի երկրորդ հատվածի մեկնարկը։ Թիմին ընդհանուր առմամբ անհրաժեշտ էր հաղթել։ Հավաքը անցել է ծրագրավորվածի համաձայն։ Հիմա մենք պատրաստ ենք առաջնության հանդիպումներին։ Ցանկանում եմ օգնել «Սպարտակին» հաղթանակներ տոնել։ Իհարկե, ցանկանում եմ գոլեր հեղինակել՝ թիմիս միավորներ բերելով։ Սակայն, ինձ համար կարևորը թիմի հաղթանակն է»,- ասել է Յուրան։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր