ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +19 °C Վաղը`+22 °C
Աշխարհի ամենաերկարակյաց մարդն այսօր նշում է իր ծննդյան 117-րդ տարեդարձը
13:45, 05.03.2015 | mamul.am
14054 | 2

Ճապոնուհի Միսաո Օկավան, ով ամենատարեց մարդն է աշխարհում, այսօր նշում է իր ծննդյան 117-րդ տարեդարձը: Այս մասին հաղորդում է Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական կայքը:

Միսաո Օկավան ծնվել է 1898թ. մարտի 5-ին: 2013թ. ի վեր՝ իր հայրենակից Ձիրոեմոն Կիմուրայի մահից հետո, նա համարվում է աշխարհի ամենատարեց բնակիչը:

Միսաո Օկավայի խոսքերով՝ իր երկարակեցության գաղտնիքն ամենօրյա 8-ժամյա քունն ու սուշի ուտելն է: Օկավայի խնամակալների խոսքերով՝ վերջին շրջանում կինը խնդիրներ ունի լսողության հետ, սակայն առողջական այլ խնդիներ չունի:

Օկավան այրիացել է 1931թ.: 1920-ական թթ. նա լույս աշխարհ է բերել 3 երեխայի, որոնցից 2-ը դեռ ողջ են: Նա 4 թոռ և 6 ծոռ ունի:

:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր