ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Հարիսոն Ֆորդի վարած ինքնաթիռը վթարվել է, դերասանը հիվանդանոցում է
11:28, 06.03.2015 | mamul.am
13476 | 0

Ամերիկացի դերասան Հարիսոն Ֆորդի վարած փոքրիկ ինքնաթիռը Լոս-Անջելեսի մերձակայքում վթարային վայրէջք է կատարել գոլֆի դաշտի վրա: Դեպքը տեղի է ունեցել երեկ, 72-ամյա դերասանին գլխի և մարմնի այլ հատվածների ծանր կոտրվածքներով տեղափոխել են հիվանդանոց: «Ryan PT-22 Recrui» կոլեկցիոն ինքնաթիռը վարելիս է եղել հենց Հարիսոն Ֆորդը. ոստիկանության տվյալներով՝ պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել՝ ինքնաթիռի շարժիչը խափանվել է:

Հարիսոն Ֆորդը դերասան է և պրոդյուսեր, ով մեծ հայտնիություն ձեռք է բերել «Փախստականը», «Աստղային պատերազմներ» ֆիլմերում դերակատարություններից հետո:

Ֆորդը շատ է սիրում ավիացիան և հաճախ է նստում ինքնաթիռների ղեկին, և սա նրա առաջին նմանատիպ վթարը չէ: Դերասանի որդին «Թուիթեր»-ի իր էջում գրել է, որ դերասանի կյանքին ոչինչ չի սպառնում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր