ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+22 °C
Կառավարությունը հաստատել է «Դեղերի մասին» նոր օրենքը
16:06, 26.03.2015 | mamul.am
4599 | 0

Այսօր ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Կառավարությունը հավանության է արժանացրել «դեղերի մասին» նոր օրենքը և այն կներկայացվի ԱԺ: Նոր օրենքը հնարավորություն կտա վերահսկել ու կարգավորել դեղերի ստեղծումից մինչև սպառումն ընկած ողջ գործընթացը: Վերջին անգամ դեղերի մասին օրենք ընդունվել է 1998-ին, որն արդեն չէր համապատասխանում այժմյան պահանջներին:

Նախարարը նաև հայտնեց, որ ապրիլի 1-ից կարելի է ակնկալել որոշ դեղերի գների նվազման:

Արմեն Մուրադյանն անդրադարձավ նաև Հայաստանում չգրանցված, այսպես կոչված՝ էսենցիալ, «որբ» դեղորայքներին: Առանձին դեպքերում, երբ հիվանդը կարիք ունի մի դեղի, որը տարբեր պատճառներով Հայաստանում չի վաճառվում, ապա նոր օրենքը նախատեսված կարգով կարող է թույլ տալ նրանց ներմուծումը՝ կոնկրետ հիվանդի համար կոնկրետ դեղ սկզբունքով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր