ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Կործանված «Airbus A320» ինքնաթիռի երկրորդ օդաչուի ճգնաժամային իրավիճակի պատճառը կարող էր ընկերուհու հետ բաժանումը լինել
11:10, 27.03.2015 | mamul.am
8986 | 1

Ինչպես արդեն հայտնել էինք, Ֆրանսիայում կործանված «Airbus A320» ինքնաթիռի երկրորդ օդաչուն՝ Անդրեաս Լուբիցը, 1.5 տարի բուժվել է հոգեբույժի մոտ: Հոգեբույժին այցելելու պատճառը օդաչուի անձնական խնդիրներն են եղել. Լուբիցի կյանքում ճգնաժամային իրավիճակ է եղել, որի պատճառը նրա՝ զուգընկերուհուց բաժանվելն է եղել:

«Դեյլի Մեյլ»-ը գրում է, որ այդ եզրահանգմանը քննիչները եկել են այն բանից հետո, երբ մոտ 4 ժամ շարունակ խուզարկել են Լուբիցի բնակարանը: Խուզարկությունից հետո հետաքննության մասնակիցները հայտնել են նաև, որ իրենք գտել են ինքնաթիռի կործանման դեպքը բացահայտելու համար «բանալին», սակայն առայժմ չեն կարող հայտնել, թե ինչի մասին է գնում խոսքը: Քննիչները միայն հայտնել են, որ այդ «կարևոր բացահայտումը» չի վերաբերում Լուբիցի՝ մահվանից առաջ թողած վերջին գրառման հետ:

Հիշեցնենք, որ ըստ «Airbus A320» ինքնաթիռի «սև արկղերի» վերլուծության՝ ազգությամբ գերմանացի Անդրեաս Լուբիցը միտումնավոր կերպով կործանել էր օդանավը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր