ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Ա. Աշոտյան. «Ռեկտորներին առաջարկել եմ սահմանել ուսման վարձի վճարման անհատական գրաֆիկներ՝ ըստ ամիսների»
15:55, 27.03.2015 | mamul.am
4326 | 0

Նախարարությունը բազմաթիվ դիմումներ է ստանում ուսանողներից և նրանց ծնողներից այն հարցադրմամբ, որ որոշ բուհերում գիտելիքների առաջին միջանկյալ ստուգումներին չեն թույլատրվում այն ուսանողները, ովքեր չեն վճարել կիսամյակի ուսման վարձը:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և ղեկավարվելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի դրույթով, այն է «Բարձրագույն ուսումնական հաստատությունները ըստ անհրաժեշտության սահմանում են նաև ուսման վարձի ամսական վճարման մեխանիզմներ», ռեկտորներին շրջաբերականով առաջարկել եմ քննարկել և մինչև ուսումնական կիսամյակի ավարտը թույլատրել ուսանողներին հանձնել գիտելիքների միջանկյալ ստուգումները՝ սահմանելով ուսման վարձի վճարման անհատական գրաֆիկներ՝ ըստ ամիսների:

Նախարարությունը բազմաթիվ դիմումներ է ստանում ուսանողներից և նրանց ծնողներից այն հարցադրմամբ, որ որոշ բուհերում գիտելիքնե...

Posted by Armen Ashotyan on Friday, March 27, 2015
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր