ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Հովհաննես Ազոյան. «Եթե մեր նախագահն անգլերենին լավ տիրապետի, կկարողանա ազգի խնդիրները ճիշտ մատուցել աշխարհին»
16:35, 27.03.2015 | mamul.am
5862 | 7
«Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի հյուրն այսօր դերասան Հովհաննես Ազոյանն է: Օգտատերերի հարցին` ինչպիսի՞ ապագա եք կանխատեսում Հայաստանի համար, ի՞նչ պետք է անենք, որ լավ լինի բոլորի համար, ասել է. «Եթե ուզում ենք, որ Հայաստանը լավ ապագա ունենա, այսօրվանից պետք է սովորենք անգլերեն, որպեսզի խոսենք աշխարհի հետ: Սա իմ խորհուրդն է: Մենք այսօր չենք կարողանում հաղորդակցվել, բացի ռուսերենից: Եթե մեր նախագահն անգլերենին լավ տիրապետի, կկարողանա մեր ազգի խնդիրները ճիշտ մատուցել աշխարհին, ու մենք կբանակցենք, կխոսենք: Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին, չեմ կարծում` ապագա ունի, այն ժամանակավոր է, քանի որ ՌԴ-ի վիճակը կասկածի տակ է, տնտեսությունը խնդիր ունի, իսկ մեր տնտեսությունն անմիջապես կախված է ռուսական տնտեսությունից»,- ասաց դերասանը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր