ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Դանակահարել են «Հիմնադիր խորհրդարանի» անդամներից մեկին (տեսանյութ)
18:13, 28.03.2015 | mamul.am
6997 | 5
Գյումրիում տեղի է ունեցել «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման հանրահավաքը, որի ընթացքում Թատերական հրապարակում սկսվել է իրարանցում. ձվեր են շպրտել հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ, որն ավարտվել է դանակահարությամբ: Դանակահարվածը «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչ Միրզոյանն է:
Այս պահին նա հետազոտվում է Գյումրիի բժշկական կենտրոնում։
«Ոստիկանների ներկայությամբ դանակահարվեց Հրաչ Միրզոյանը: Այնքան հապաղեցին, հանցավոր անտարբերություն ցուցաբերեցին ոստիկանները, որ աչքի առաջ դանակահարվեց մեր անդամը: Սրա համար ոստիկաններն անձնական պատասխանատվություն պետք է կրեն»,- դեպքից հետո հայտարարել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանը:

17:00, Գյումրի թատերական հրապարակ, 28.03.2015

Posted by Levon Barseghyan on 28 Մարտ, 2015
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր