ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Աշխարհահռչակ ֆուտբոլիստները Հայաստանում էին. դրվագներ՝ Խորեն Հովհաննիսյանի հոբելյանական հանդիպումից
00:00, 29.03.2015 | mamul.am
8264 | 0

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված հանդիպումը։ Ֆուտբոլային այս մեծ տոնը՝ ԽՍՀՄ և Աշխարհի հավաքական թիմերի հանդիպումը, ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3 հաշվով։
Հանդիպման մեկնարկն ազդարարվեց «Բերդ» պարային համույթի պարով, ինչից հետո երեկոյի հաղորդավարները խաղադաշտ հրավիրեցին տոնի մասնակիցներին։


Հանդիպումն ընթանում էր երկուստեք գրոհներով և գեղեցիկ հնարքներով։

Ճիշտ է` տարիքն իրենն ասում է, սակայն վարպետությունը երբեք չի անհետանում։

Հանդիպման ավարտին հաղորդավարները շնորհակալություն հայտնեցին ներկաներին և կոչ արեցին մարտի 29-ին աջակցել Հայաստանի ազգային հավաքականին՝ Եվրո-2016-ի ընտրական փուլի՝ Ալբանիայի դեմ կայանալիք հանդիպման ընթացքում։

Հիշեցնենք, որ ֆուտբոլային տոնին ներկա էին նաև Վախթանգ Կիկաբիձեն և Թաթա Սիմոնյանը, ովքեր իրենց կատարումները նվիրեցին հոբելյարին, փոխանցում է ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր