ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+22 °C
Ապրիլի 6-ի աշխատանքային օրը տեղափոխվում է
14:01, 01.04.2015 | mamul.am
10114 | 0

Կառավարության վաղվա նիստի օրակարգում որոշումներից մեկն էլ վերաբերում է ապրիլի 6-ի աշխատանքային օրը տեղափոխելուն.

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածն ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը` ՀՀ կառավարությունը որոշում է.
1. 2015 թվականի ապրիլի 6-ի աշխատանքային օրը տեղափոխել 2015 թվականի ապրիլի 11-ը` շաբաթ օրը:
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Հասարակության շրջանում իրարամերժ տեղեկություններ կան եկեղեցու տաղավար տոներին հաջորդող օրերի աշխատանքային կամ ոչ աշխատանքային լինելու հետ կապված: Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածից մինչ օրս դրանք համարվել են ոչ աշխատանքային. ամբողջությամբ փոխվե՞լ է դա, թե՞ ոչ, կառավարությունն առայժմ որոշում չի կայացրել, նշված է միայն այն, ինչ ներկայացրեցինք սկզբում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր