ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Թուրքական հեռուստաալիքը Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումների փոխարեն Ծիծեռնակաբերդում ընթացող արարողությունն է հեռարձակել (տեսանյութ)
15:25, 27.04.2015 | mamul.am
6527 | 0

Թուրքական «CNBC» հեռուստաալիքի եթերում ապրիլի 24-ին արտառոց դեպք է տեղի ունեցել: Հեռուստաալիքն այդ օրը Թուրքիայում անցկացվող Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումների փոխարեն Երևանում՝ Ծիծեռնակաբերդում ընթացող արարողությունն է հեռարձակել:

Թուրք հաղորդավարուհին կարդացել է Թուրքիայում ընթացող Գալիպոլիի միջոցառման մասին, սակայն տեքստին ուղեկցող կադրերը եղել են Երևանում ընթացող՝ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումից։ Ընդ որում՝ Հայոց ցեղասպանությունը պատկերող միջոցառումների կադրերի վրա գրված է եղել «Ուղիղ միացում՝ Չանաքքալեից»:

Հեռուստաալիքի այս վրիպումն արդեն սկանդալային իրարանցում է առաջացրել Թուրքիայում և տեղի լրատվական դաշտում: