ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Նեպալի երկրաշարժն ազդել է ընդհանուր առմամբ 8 միլիոն մարդկանց կյանքի վրա. զոհերի թիվը գերազանցել է 4000-ը
11:08, 28.04.2015 | mamul.am
5366 | 0

Վերջին օրերին Նեպալում գրանցված ուժգին երկրաշարժն ազդել է ընդհանուր առմամբ 8 միլիոն մարդու կյանքի վրա, իսկ 1.4 միլիոն մարդ մնացել է առանց սննդամթերքի: Այս մասին հաղորդում է «ԲիԲիՍի»-ն՝ վկայակոչելով ՄԱԿ տվյալները:

«Ընդհանուր առմամբ՝ երկրի 39 շրջանների մոտ 8 միլիոն մարդու կյանքի վրա երկրաշարժն անդրադարձել է: Ընդ որում՝ 2 միլիոնն ապրում է առավել տուժած 11 շրջաններում»,- նշվում է ՄԱԿ հայտարարության մեջ:

Աղբյուրը նշում է, որ գնալով աճում է նաև երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը: Վերջին տվյալների համաձայն՝ զոհվածների թիվը հասել է արդեն 4310-ի: Ավելի քան 8000 մարդ էլ ստացել է տարբեր ստիճանի մարմնական վնասվածքներ:

Թեև աղետից ավելի քան 50 ժամ արդեն անցել է, սակայն փրկարարական աշխատանքները դեռևս շարունակվում են: Երեկ՝ ապրիլի 27-ին, փրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները կարողացել են ևս 60 մարդու կյանք փրկել:

Հաղորդվում է նաև, որ Նեպալում վերականգնողական աշխատանքներն ընդհանուր առմամբ ավելի քան 5 միլիարդ դոլար կարժենան:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր