ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Ֆրանց Բեկենբաուեր. «25-րդ չեմպիոնական տիտղոսը արծաթե հարսանիքի պես է»
14:35, 28.04.2015 | mamul.am
2418 | 0
«Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը մեկնաբանել է թիմի 25-րդ չեմպիոնական տիտղոսը։ Հիշեցնենք, որ երեկ Մյունխենի «Բավարիան» վաղաժամ դարձել է 2014/15 մրցաշրջանի Գերմանիայի չեմպիոն։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ երկրորդ հորիզոնականում ընթացող «Վոլֆսբուրգը» Բունդեսլիգայի 30-րդ տուրում պարտություն է կրել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ պայքարում։ Մրցաշրջանի ավարտից 4 տուր առաջ «Բավարիան» անհասանելի է դարձել մրցակիցների համար՝ վաստակած 76 միավորով։ «Վոլֆսբուրգն» իր ակտիվում ունի 61 միավոր։ Այսպիսով, Պեպ Գվարդիոլայի սաները երրորդ անգամ անընդմեջ հռչակվում են Գերմանիայի չեմպիոն։ Սա «Բավարիայի» 25-րդ չեմպիոնությունն է։ «25-րդ չեմպիոնական տիտղոսը արծաթե հարսանիքի պես է։ Թիմը հիանալի մրցաշրջան անցկացրեց, չնայած, որ դա ակնկալելի չէր Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունից հետո։ «Բավարիա»-ին անհրաժեշտ էր վաղաժամ հաղթանակը, որպեսզի հանգստանա։ Առջևում ավելի բարդ խնդիրներ են»,- ասել է Բեկենբաուերը։ Գերմանիայի ֆուտբոլի խորհրդի նախագահ Վոլֆգանգ Նիրսբախը շնորհավերել է մյունխենցիներին․ «Մրցաշրջանի ավարտից 4 տուր առաջ տոնած հաղթանակը ցույց է տալիս, որ թիմը հզոր էր ողջ մրցաշրջանի ընթացքում։ Ի սրտե շնորհավորում եմ ակումբին 25-րդ չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար։ Խոնարհվում եմ Պեպ Գվարդիոլայի, ֆուտբոլիստների և ակումբի ղեկավարների առջև»։ Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը շնորհավորել է մյունխենյան ակումբին՝ չեմպիոնական տիտղոսը նվաճելու կապակցությամբ․ «Շնորհավորում եմ «Բավարիա»-ին արժանի հաղթանակի համար։ Հատկապես ուրախ եմ Պեպ Գվարդիոլայի և Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստների համար, ովքեր ապացուցեցին, որ դեռ հաղթանակի ծարավ են։ Տպավորիչ է, թե ինչ հաստատուն, հզոր և որոշիչ կերպով հաղթանակ տոնեց «Բավարիան»։ Թիմը դեռ շարունակում է երկու կարևոր մրցանակների համար պայքարը»։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր