ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+22 °C
Ռուսական գազից կախվածությունը թուլացնելու համար Եվրոմիությունը մտադիր է գազ ներկրել Թուրքմենստանից
10:46, 04.05.2015 | mamul.am
7302 | 0

Եվրոմիությունը, որ ցանկանում է նվազեցնել ռուսական էներգակիրների մատակարարումներից կախվածությունը, բանակցում է Թուրքմենստանի հետ՝ մինչ 2019թ. այդ երկրից Եվրոմիություն գազ ներկրելու հարցի շուրջ: «Ռոյթերս»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Եվրոհանձնաժողովի փոնախագահ Մարոշ Շևչովիչը:

Նշենք, որ Ռուսաստանն ապահովում է Եվրոպայի բնական գազի պահանջարկի շուրջ մեկ երրորդը: Ղրիմի՝ Ռուսաստանին միացումից և Ուկրաինայում ծավալված լարված իրադարձությունների ֆոնին, սակայն, Եվրոմիությունը ցանկանում է այլընտարնքներ գտնել:

Շևչովիչը նշել է, որ Թուրքմենաստանին անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել արտահանման, իսկ Եվրոմիությանը՝ ներկրման հնարավորությունները: Նախագծի նպատակն է ապահովել թուրքմենական գազի մատակարարումը Կասպից ծովի միջոցով այսպես կոչված՝ «հարավային միջանցքով», որը ներառում է Ադրբեջանն ու Թուրքիան:

«2019 և 2020 թվականներին Ադրբեջանից դեպի Եվրոպայի սահմաններ բոլոր այդ գազամուղները՝ Հունաստանի, Ալբանիայի, Իտալիայի ուղղություններով, պետք է կառուցված լինեն»,- ասել է ԵՄ փոխնախագահը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր