ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Ադրբեջանում գերի ընկած Արսեն Բաղդասարյանի համար դատախազությունը պահանջում է 18 տարվա ազատազրկում
12:21, 04.05.2015 | mamul.am
10072 | 0

Գյանջայի՝ ծանր հանցագործությունների դատարանում շարունակվել է դատական գործը ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանի նկատմամբ, ով գերեվարվել է 2014թ. դեկտեմբերի 26-ին: Որպես մեղադրող կողմ հանդես եկած դատախազը պահանջել է 18 տարվա ազատազրկում:
Արսեն Բաղդասարյանին, ում ադրբեջանական կողմը դատում է որպես դիվերսանտի, մեղադրանք է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, որոնք ենթադրում են մեղադրանքներ այնպիսի ծանր հանցագործությունների համար, ինչպիսիք են հանցավոր խմբավորումների հետ համագործակցությունը, 2 կամ ավելի մարդկանց հանդեպ ծրագրած մահափորձը, կանխամտածված սպանությունները ազգայնական, ռասսայական, կրոնական ատելության ու թշնամանքի հողի վրա, պայթյունների իրականացումը, հրկիզումները, կամ այլ գործողություններ, որոնց նպատակն է ավերել հանրային շինությունները, կապի միջոցները, բնակչության կենսաապահովման օբյեկտերը, Ադրբեջանի ինքնապաշտպանության և տնտեսական անվտանգության համար կարևոր օբյեկտների պայթեցումը և այլն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր