ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Ինչպես երկար պահպանել եղունգների լաքը
22:15, 23.05.2015 | mamul.am
11999 | 0
Ինչ անել, որ եղունգների լաքը պահպանվի մեկ շաբաթ և երևա ինչպես հենց նոր արված:
Եղունգների լաքը երկար պահպանելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հետևյալ հնարքները:
- Հարկավոր է եղունգները պատել հիմքային, իսկ ընտրված երանգից հետո՝ պաշտպանիչ լաքով:
- Հաստ շերտով արված լաքն ուշ է չորանում և շուտ է առանձնանում եղունգից: Խորհուրդ չի տրվում եղունգները ներկել 2 շերտից ավելի:
- Լաքն ամբողջությամբ չորանում է 6 ժամում, ուստի այդ ընթացքում պետք է զգույշ աշխատել: Նույնը վերաբերում է նաև քնելուն. եթե ներկել եք քնելուց 2 ժամ առաջ, ապա հարկավոր է գոնե կրեմ քսել մատներին:
- Ներկելուց առաջ եղունգները պետք է մաքուր լինեն և հարթեցված:
- Որպեսզի մանիկյուրը լավ ու երկար մնա, հարկավոր է այն պահել մութ ու սառը սենյակում և օգտագործելուց առաջ չթափահարել, քանի որ այն խառնվում է օդի հետ ու որակազրկվում:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր