ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+19 °C
Ամենափոքր զբոսայգին՝ գրանցված Գինեսի ռեկորդների գրքում
18:21, 30.05.2015 | mamul.am
7981 | 0

ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքում գտնվող զբոսայգիներից մեկը՝ Միլ Էնդսը, գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենափոքր զբոսայգի:

Ինչպես գրում է «Oddity Central»-ը, երկու մետր տրամագիծ ունեցող այդ շրջանաձև զբոսայգու տարածքը բավականացրել է ընդամենը մեկ փոքր բույսի համար: Սակայն այն համարվում է զբոսաշրջիկների և տեղաբնակների ամենասիրելի վայրերից մեկը:

«Oregon Journal» ամսագրի տեսաբան Դիք Ֆեյգանն, ում գրասենյակի պատուհանը նայում է ուղիղ այդ շրջանաձև տարածքին, նկատել է այն և որոշել ազատ տարածքն ավելի հետաքրքիր վայր դարձնել:
Դիքը մաքրել է տարածքը և բույս տնկել, որից հետո այդ վայրին տվել է Միլ Էնդս անվանումը և իր ամսագրում մի առանձին հոդված նվիրել զբոսայգու ստեղծմանը: Արդյունքում այն աստիճանաբար դարձել է հայտնի և կարճ ժամանակ անց գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր