ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Սանտա Մարգարիտան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
17:53, 26.05.2015 | mamul.am
3224 | 0
Սանտա Մարգարիտան նույնպես միացավ Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած իսպանական քաղաքներին:

Որոշման մեջ մասնավորապես ասվում է.
«Հաշվի առնելով, որ որոշ կառավարություններ չեն ընդունում Ցեղասպանությունը, այդ թվում՝ թուրքական և իսպանական կառավարությունները,
հաշվի առնելով որ մարդկության դեմ ուղղված հանացագործությունները չունեն վաղեմության ժամկետ և ցեղասպանությունը դրանցից վատթարագույնն է,
հաշվի առնելով որ հայ ժողովուրդը չի ստացել ո՛չ տնտեսական, ո՛չ տարածքային, և ո՛չ էլ մարդասիրական բնույթի փոխհատուցում,
հաշվի առնելով, որ այդ Ցեղասպանությունը Հոլոքոստի, Ռուանդայի և Բալկանների ցեղասպանությունների նախատիպն է,
հաշվի առնելով Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը՝
քաղաքապետարանը որոշում է.
աջակցություն ցուցաբերել, որպեսզի ճանաչվի Հայոց ցեղասպանությունը և պահանջվի փոխհատուցում,
պահանջել Իսպանիայի կառավարությունից այդ Ցեղասպանության ճանաչումը և կազմակերպել այս որոշման փոխանցումը միջազգային կառույցներին»:

Santa Margarida i els Monjos también se unió a las ciudades que reconocieron oficialmente el Genocidio armenioՍանտա Մա...

Posted by Embajada de Armenia en España / Իսպանիայում Հայաստանի դեսպանություն on 26 Մայիս, 2015
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր