ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Միացյալ Նահանգները շարունակում է ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար. Քերի
10:50, 27.05.2015 | mamul.am
2753 | 0

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանին՝ մայիսի 28-ին նշվող Հանրապետության օրվա առթիվ: Ինչպես հաղորդվում է Սպիտակ տան պաշտոնական հայտարարության մեջ՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Քերին հայտնել է, որ Վաշինգթոնը լրջորեն աջակցում է Եվրոպայում Ադրբեջանի դերին՝ Հարավային գազային միջանցքի միջոցով էներգառեսուրսների մատակարարումները դիվերսիֆիկացնելու համար:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը՝ Ջոն Քերին ընդգծել է, որ ԱՄՆ-ը շարունակում է ջանքեր գործադրել և ուղիներ փնտրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր