ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+21 °C
Լրագրողները` Վ. Օսիպյանին. «Գուցե միանա՞ք ցուցարարներին ու Դուք էլ բողոքեք»
20:03, 27.05.2015 | mamul.am
4665 | 4
«Եթե իշխանությունը չնահանջի, հաջորդ անգամ ժողովրդի ավելի մեծ ներկայություն է լինելու: Ռեժիմը կեղեքման այնպիսի մեխանիզմներ է մշակում, որ ամեն անգամ ժողովրդին ընդվզման է տանում»,- Ազատության հրապարակում ասաց «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, ով մասնակցում էր «Ոչ թալանին» բողոքի ակցիային:
«Միայն բողոքելով չէ, պետք է լինեն առաջարկներ: ԲՀԿ-ն այսօր երկրորդ անգամ ներկայացրել է իր առաջարկները, եթե իշխանություններն ընդունեն, կկանխենք»,- հավելեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:
«Իհարկե, վատ բան է թանկացումը, թող մարդիկ իրենց ձայնը բարձրացնեն, բայց օրենքի սահմաններում»,- ասաց Երևանի փոխոստիկանապետ Վ. Օսիպյանը: Լրագրողների հարցին` գուցե միանա՞ք ցուցարարներին ու բողոքեք, նշեց. «Մենք միշտ էլ ժողովրդի կողքին ենք: Ինչի՞ն բողոքենք, ինչքանո՞վ ճիշտ կլինի` միանանք ակցիային, մենք ծառայություն ենք անում»:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր