ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Էլ-Նինյոն արդեն հասցրել է առաջին հարվածը
22:02, 29.05.2015 | mamul.am
6203 | 0

Հողմերը, տոռնադոները, ջրհեղեղները Մեքսիկայում, Տեխասում, Օկլահոմայում և տապն Ալյասկայում, Հնդկաստանում կարող են հանդիսանալ Էլ-Նինյոյի առաջին նախանշանները: Այս մասին գրում է «ՆյուՍայընթիստ» պարբերականը:

Տեխասում և Օկլահոմայում 5 տարվա երաշտն ավարտվելուց հետո այժմ ջրհեղեղներն են կյանքեր խլում: Նմանատիպ ջրհեղեղներ նախկինում երբեք այս տարածքում չեն դիտվել:

Մեքսիկական Սյուդադ-Ակունա քաղաքում երկուշաբթի օրը տոռնադոյի պատճառով զոհվել է առնվազն 13 մարդ: Ալյասկայում օդի ջերմաստիճանը հասել է +30°С-ի, ինչի հետևանքով հալվում են ձյունն ու սառույցը:

Նշենք, որ Էլ-Նինյո են անվանում այն երևույթը, երբ տաք ջուրը վերև է բարձրանում Խաղաղ օվկիանոսի խորքերից և տեղափոխվում դեպի Արևելք: Այս երևույթը տաքացնում է ողջ երկիր մոլորակը և տեղումները Ասիայից ու Արևմտյան Ավստրալիայից տեղափոխում է Հարավային Ամերիկա:

«Եղանակը, որին մենք հետևում ենք, համապատասխանում է Էլ-Նինյոյի ազդեցությանը,- պնդում են Ավստրալիայի գիտական գործակալության գիտնականները,- այն, ինչպես երևում է, էքստրեմալ բնույթ է կրելու: Հենց այս երևույթով է մեծամասամբ պայմանավորված Հնդկաստանի սաստիկ տապը, որն արդեն մոտ 1700 մարդու կյանք է խլել: Հենց Էլ-Նինյոն կարող է փակել մուսոնային անձրևների ճանապարհը դեպի Հնդկաստան»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր