ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Տուլայում մի ամբողջ ընտանիքի են սպանել
14:25, 30.05.2015 | mamul.am
15058 | 2
Տուլայի բնակարաններից մեկում իրավապահները հայտնաբերել են սպանված 5 մարդու մարմին՝ 2 կնոջ և 3 երեխաների, ևս 2-ին մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Բոլորի մարմինների վրա եղել են կտրող-ծակող գործիքներից ստացած վերքեր:
Զանգվածային սպանության փաստով հարուցվել է քրեական գործ:
Ժամեր անց իրավապահները բերման են ենթարկել 30-ամյա կասկածյալին` Ուզբեկստանի քաղաքացի Վ. Շերալիևին: Ըստ նախնական տեղեկությունների` սպանությունից ժամեր առաջ երիտասարդն այդ տանը ոգելից է օգտագործել ընտանիքի անդամների հետ, ինչից հետո սկսել են վիճաբանել, որն էլ ավարտվել է ողբերգությամբ:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր