ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+27 °C
Բորիս Նեմցովի դուստրը՝ Ժաննա Նեմցովան, լքել է Ռուսաստանը
10:23, 09.06.2015 | mamul.am
5927 | 0

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի դուստրը՝ Ժաննա Նեմցովան, լքել է Ռուսաստանը: «ԷռԲէԿա»-ի հետ զրույցում նա հաստատել է, որ գտնվում է Ռուսաստանից դուրս ու չի պատասխանել պատրաստվում է արդյոք վերադառնալ հայրենիք հարցին:

Ժաննա Նեմցովայի՝ Ռուսաստանը լքելու մասին դեռևս շաբաթ օրը գրել է բրիտանական «The Time» պարբերականը: Նշվել է, որ Ժաննան լքել է Ռուսաստանն իր հասցեին հնչած սպառնալիքներից հետո: «Մի ներխուժեք քաղաքականության մեջ, եթե ուզում ենք նորմալ ապրել, ոչ միայն Ռուսաստանում, այլև ընդհանրապես: Ձեր հայրը բավական տանջվել է, որ մենք՝ 139 միլիոն մարդ, ատենք իրեն»,- պարբերականը մեջբերել է Ժաննա Նեմցովային սոցիալական ցանցերից մեկով ուղարկված նամակը:

Բրիտանական պարբերականի հետ զրույցում Նեմցովան իր հոր սպանության քաղաքական պատասխանատվությունը դրել է Կրեմլի վրա: Նա լրատվականին չի հայտնել իր գտնվելու վայրը՝ հավելելով, որ չգիտի՝ կվերադառնա՞ երբևէ Ռուսաստան:

Ըստ Նեմցովայի՝ իր հոր մահից հետո երկրում «իրավիճակն ավելի է վատացել»: Նա հավելել է, որ իրեն ցնցել է լրագրող, իր հոր մտերիմ ընկեր Վլադիմիր Կարա-Մուրզայի ծանր հիվանդության մասին լուրը, ու նշել է, որ իր կարծիքով լրագրողին թունավորել են:

Հիշեցնենք, որ Ժաննա Նեմցովան մայիսի 27-ին ելույթ էր ունեցել Բեռլինում՝ «Ազատության մասին» ճառով: Այդ ելույթի ընթացքում նա սուր քննադատության էր ենթարկել ռուսաստանյան ԶԼՄ-ներին՝ զանգվածային ոչնչացման զենք համարելով դրանց կողմից իրականացվող քարոզչությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր