ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Գյումրու տնտեսագիտական համալսարանում հանձնաժողովի բացակայած նախագահների խնդրով ԿԳՆ-ն ուսումնասիրություն է իրականացնում
17:50, 17.06.2015 | mamul.am
3674 | 0
Ըստ շրջանառվող լուրերի` Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում պետական ավարտական քննություններին հանձնաժողովների նախագահներ չեն մասնակցել, ինչը իրարանցում է առաջացրել ուսանողների շրջանում:
ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը ԿԳՆ-ից փորձեց ճշտել` որքանո՞վ է ստույգ այդ տեղեկությունը: Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նման տեղեկություն իրենք էլ ունեն և այժմ ուսումնասիրություն է կատարվում` պարզելու մանրամասները: Իսկապե՞ս հանձնաժողովի նախագահներից մեկը Թոքմաջյանի փեսան է, ինչպես շրջանառվող լուրերում է նշվում, Բաղդասարյանն ասաց, որ այդ հարցին այժմ չի կարող պատասխանել, քանի դեռ հստակեցված չէ: «Երբ ուսումնասիրվի ամեն ինչ, այդ մասին կտեղեկացնենք ԶԼՄ-ներին կամ կտեղադրենք հայտարարություն` ԿԳՆ-ի պաշտոնական կայքում»:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր