ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Վարկով ձեռք ենք բերելու նոր զինատեսակներ, որ ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ նախկինում չեն եղել. Արա Նազարյան
12:30, 02.07.2015 | mamul.am
3857 | 0
Խորհրդարանը քննարկում է «ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Արա Նազարյանի` վարկը տրամադրվում է 13 տարի ժամկետով, տարեկան 3 % տոկոսադրույքով, օգտագործվելու է 2015-17-ին: Վարկը տրամադրվում է ռազմական նշանակության արտադրանք ձեռք բերելու համար, նոր զինատեսակներ, որ ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ նախկինում չեն եղել:
ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը հետաքրքրվեց` իսկ եթե Ադրբեջանն էլ այլ երկրից ձեռք բերի՞:
«Մենք ունենք մեր միջոցներն ու հնարավորությունները ու սա շարունակական կատարելագործման կարքի ունի: Ձեռք բերվող սպառազինությունը հավասարակշռության ապահովման համար է»,- ասաց Արա Նազարյանը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր