ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Մեր թշնամուն ՌԴ-ն զինում է ու հետո մեզ պարտադրում, որ պարտք վերցնենք ու իրենից զենք գնենք. Զ. Փոստանջյան
13:03, 02.07.2015 | mamul.am
3905 | 0
«Մեր թշնամուն ՌԴ-ն զինում է ու հետո մեզ պարտադրում է, որ պարտք վերցնենք ու իրենiց զինատեսակ գնենք, ռազմավարական դաշնակցություն այստեղ չկա, կարծում եմ: ՌԴ-ն նույն զենքը վաճառում է Ադրբեջանին, դուք չեք բողոքում, ու հետո վարկով առնում եք այն, սա նվաստացուցիչ է»,- դիմելով ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանին` ասաց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Հիշեցնենք` քննարկվում է «ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը:
«Դուք վիրավորում եք, հետո ուզում` հարցին պատասխանենք: Էն պատասխանատվությունը, որը կրում է ՀՀ ԶՈՒ-ն, Դուք չունեք, դրա համար էսպես եք խոսում: Չգիտեմ` ռեա՞լ եք պատկերացնում հնարավոր սպառնալիքները, ուժերի չափը... »,- պատասխանեց Նազարյանը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր