ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Ինձ ձեզնից միայն ծափեր են պետք, այնքան, մինչև ափերդ թմրի». Մհեր Մկրտչյանն այսօր կդառնար 85 տարեկան
15:01, 04.07.2015 | mamul.am
6455 | 1
«Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ: Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և՜ լաց կա, և՜ ծիծաղ, և՜ հումոր»,- ասել է Մհեր Մկրտչյանը:

Այսօր ՀՀ, ՎՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է (1930–1993 թթ.): Նա սովորել է Լենինականի դրամատիկական ստուդիայում, 1956-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Նրա լավագույն դերերից են Խլեստակովը (Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր»), Սաղաթելը (Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար»), Տրուֆալդինոն (Կառլո Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան»): 1953-ին Մկրտչյանը հրավիրվել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն, որտեղ խաղացել է մինչև 1988թ.: Մհեր Մկրտչյանը հայկական կինոյում նույնպես ստեղծել է բազմաթիվ ուշագրավ դերեր, նկարահանվել է նաև Մոսֆիլմում: Թատրոնում և կինոյում ստեղծել է «մկրտչյանական» դերասանական դիմակ, որը նրա ինքնատիպ տաղանդի ծնունդն է:

Դերասանի մասին Սոս Սարգսյանն ասել է. «Մհեր Մկրտչյանն իր ժողովրդին սովորեցրեց ժպտալ, ծիծաղել, սովորեցրեց կյանքի ծանրությունը թեթևացնել հումորով»:

Մհեր Մկրտչյանի անունով կոչվել են փողոցներ Երևանում և Գյումրիում, Երևանում՝ նրա տան պատին, տեղադրվել է հուշաքար (2003թ., քանդակագործ՝ Ֆերդինանդ Առաքելյան), հուշարձաններ են կանգնեցվել Գյումրիում (2004թ., քանդակագործ՝ Արա Շիրազ) և Վանաձորում (2010թ., քանդակագործ` Արամ Մարգարյան): Մկրտչյանը պարգևատրվել է ՀՀ Մովսես Խորենացու (2000թ.), Մշակույթի նախարարության ոսկե (2007թ.) մեդալներով:

«Մհեր Մկրտչյան....Հայ թատրոնի առեղծվածներից մեկը .... Զարմանահրաշ արտիստ: Նա այն գյումրեցին էր, որ իր մեջ պարփակեց Շերամի վառվող ջիգյարը, Իսահակյանի պոեզիայի խորությունը, Շիրազի ժայթքող սիրտը, Մինասի խիտ ու անսպասելի գույները, Արփաչայի հավերժությունը»,- ասել է Երվանդ Ղազանչյանը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր