ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+19 °C
Սերժ Սարգսյանը փորձում է շահել հասարակության վստահությունը
14:36, 27.07.2015 | mamul.am
13385 | 6
Սերժ Սարգսյանն առաջին անգամ հրահանգել է Աղվան Հովսեփյանին` պատժել Սուրիկ Խաչատրյանի որդուն, ում, ինչպես հայտնի է, արդեն ձերբակալել են «Սդղլի գյոլի» ծեծկռտուքի գործով: Թե Տիգրան Խաչատրյանը որքա՞ն կմնա կալանքի տակ, պարզ չէ: Ասում են` այս ձերբակալությամբ Սերժ Սարգսյանը փորձում է վստահություն ներշնչել հասարակությանը` սահմանադրական առաջիկա փոփոխությունների հետ կապված` այդ կերպ ցույց տալով, թե ՀՀ-ում անպատժելիության մթնոլորտը վերանում է:
Ասում են նաև, որ սա ընդամենը ժամանակավոր ձերբակալություն է, և որոշ ժամանակ անց, ապացույցների բացակայության հիմքով Լիսկայի որդուն նորից ազատ կարձակեն:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր