ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Միլիարդատերը՝ «ՍԱՍ»-ից. պատգամավոր Արտակ Սարգսյանի ընտանիքի կարողությունը. «ՀԺ»
10:01, 28.07.2015 | mamul.am
11193 | 1

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գործարար պատգամավոր Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակի, ընտանիքի գործերը չափազանց լավ են ընթանում: 2014 թվականին նրա կինը՝ Էլվինա Սարգսյանը, նվիրատվության կարգով 283 հազար դոլար է ստացել, այն մի հատ «ֆռռցրել»՝ հանձնել տոկոսով, և կրկին հետ ստացել: Փոխառություններից ստացված տոկոսների հաշվին տիկինը ավելի քան կես միլիոն դրամի չափով եկամուտ է ստացել: Ունեցած դրամական միջոցներն ավելի քան կրկնակի մեծացնելով՝ Էլվինա Սարգսյանը 2014 թ. տերեվերջին հայտարարագրել է 2,4 մլն դրամ և 462 հազար 180 դոլար:

Արտակ Սարգսյանի դրամական միջոցները տարեվերջին կազմել են 1 մլրդ 129 մլն դրամ և 127 հազար ամերիկյան դոլար: Եթե հանրագումարի բերենք Սարգսյան ընտանիքի միայն դրամական և միայն հայտարարագրված կարողությունը կազմում է ոչ պակաս, քան 3 մլն դոլար:

Բացի դա՝ Արտակ Սարգյանը պատգամավորի պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է նաև 3 բնակարան, 1 ոչ բնակելի տարածք՝բազմաբնակարան շենքում, 5 մարդատար ավտոմոբիլ, 413 մլն դրամ ընդհանուր արժողությամբ բաժնետոմսեր՝ 4 տարբեր ընկերություններում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր