ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Փելեշյանի անցաթուղթը մեր մշակութային աշխարհ մտնելու իրավունքն է». կայացավ Արտավազդ Փելեշյանի հետ հանդիպումը
14:01, 29.07.2015 | mamul.am
3183 | 0

«Մոսկվա» կինոթատրոնում, ՀՀ ժողովրդական արտիստ, համաշխարհային կինոյի վարպետ, բոլոր ժամանակների դասական Արտավազդ Փելեշյանի հետ հանդիպումն աննախադեպ բազմություն էր հավաքել:

«Արտավազդ Փելեշյանի հաղթանակը կինոյի հաղթանակն է, մեզ համար այդ հաղթականաը հայ ոգու հաղթանակն է: Մենք` Հայաստանում ապրողներս, այսօր նրա կարիքը մեծապես ունենք»,- այս խոսքերով ողջունեց ռեժիսորին մաեստրո Տիգրան Մանսուրյանը:

«Փելեշյանի անցաթուղթը աշխարհով մեկ մեր անցաթուղթն է, մեր մշակութային աշխարհ մտնելու իրավունքն է»,- նշեց մաեստրոն:

Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին Փելեշյանի ֆելմերն ու հանդիսատեսը հնարավորություն ունեցավ հարցուպատասխանի: Ռեժիսորն իրեն ու իր ֆիլմերին բնորոշ սրությամբ, ու միևնույն ժամանակ լակոնիկ պատասխաններ էր տալիս բոլոր հարցերին:

Նա նշեց, որ եթե այսօր նկարահաներ այդ ֆիլմերը, որոնք նկարել է տարիներ առաջ, ոչինչ չէր փոխի, կնկարեր նույն կերպ:

«Ես ալբոմներ եմ նայում, տեսնում եմ նկարներ, որոնցում երիտասարդ տարիներին բեղեր էին թողնում, ի՞նչ միտք ունի այդ նկարները ոչնչացնել կամ բեղերը ջնջել»:

Արտավազդ Փելեշյանը խոստովանեց, որ «Հայոց աշխարհ» վերնագրով սցենար է գրել, որը, սակայն, նկարահանել չի հաջողվել ֆինանսական խնդիրների պատճառով: «Հիմա արդեն մեծացել եմ, չգիտեմ, ինչ կլինի»,- կես կատակ կես լուրջ ասաց ռեժիսորը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր