ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +12 °C ... +19 °C Վաղը`+22 °C
ԱՄՆ-ը Պետդեպը նախազգուշացրել է իր երկրի քաղաքացիներին ամբողջ աշխարհում ծրագրվող նոր ահաբեկչությունների մասին
14:06, 30.07.2015 | mamul.am
8957 | 1

ԱՄՆ-ը Պետդեպարտամենտը նոր զեկույցի մեջ նախազգուշացրել է իր երկրի քաղաքացիներին աշխարհում իսլամիստների կողմից նախապատրաստվող նոր ահաբեկչությունների մասին: Այս մասին հաղորդվում է Պետքարտուղարության պաշտոնական կայքում:

Զեկույցի մեջ նշվում է, որ ծայրահեղական իսլամիստները նոր ահաբեկչություններ են պատրաստում Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Ասիայում ըննդեմ Միացյալ Նահանգների ազգային շահերին` ըստ այդմ թիրախում ունենալով ԱՄՆ քաղաքացիներին:

«Մեր ձեռքի տակ առկա տեղեկատվության համաձայն` «Իսլամական պետությունը», «Ալ Քաիդան» ու նրանց հետ առնչվող ահաբեկչական խմբավորումները շարունակում են ահաբեկչական հարձակումներ ծրագրել Միացյալ Նահանգների և Եվրոպայում արևմտյան երկրների շահերի դեմ»,- նշված է պետքարտուղարության զեկույցի մեջ:

Վերոհիշյալի մեջ ասվում է նաև, որ իսլամիստները ահաբեկչություններ են ծրագրում ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հանդեպ` կապված Միացյալ Նահանգների գլխավորությամբ ստեղծված հակաիսլամիստական կոալիցիայի` Սիրիայում և Իրաքում ԻՊ զինյալների դիրքերի ուղղությամբ իրականացվող օդային հարվածների հետ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր