ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Զանգվի ափին սպանվել է ձկնաբուծարաններից մեկի 35-ամյա սեփականատերը
14:43, 27.08.2015 | mamul.am
9414 | 0

Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ, 34-ամյա Արսեն Ազիզյանն, ով, պարզվել է, արդեն մահացած է: Ըստ «Շամշյան»-ի՝ նա սպանվել է հրազենային կրակոցից:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Ա. Ազիզյանը մահացու հրազենային վնասվածքն ստացել է Պտղնի գյուղի՝ Զանգվի ափին գտնվող ու իրեն պատկանող ձկնաբուծարանի տարածքում։

Ավելի ուշ Պտղնի գյուղի բնակիչ, 28-ամյա Արման Բաղդասարյանը մատնացույց է արել այն վայրը, որտեղ թաքցրել է հանցագործության գործիք ինքնաձիգն՝ ալյուրի պարկի մեջ, որտեղ եղել են նաև մեծ թվով փամփուշտներ:
Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել են, որ սպանվածը գյուղում հայտնի էր որպես սոցիալապես անապահով ու կարիքավոր մարդկանց օգնող և շատ-շատերին էր օգնության ձեռք մեկնում՝ առանց սպասելու կարիքավորի խնդրանքին. «Զարմացած ենք ու զայրացած, որ այդպիսի դաժան ճակատագրի արժանացավ»:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր