ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ն. Հովհաննիսյանը` մարզերում անվճար սննդի վտանգավորության ահազանգերի մասին
15:21, 31.08.2015 | mamul.am
4342 | 0

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ նախարարության կողմից շարունակվում է իրականցվել «Դպրոցական սնունդ բոլոր մարզերում» ծրագիրը:
ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը բանախոսից հետաքրքվեց, թե ի՞նչ ուսումնասիրություններ են իրականացվել այդ ծրագրի շրջանակում:
Հիշեցնենք՝ ընթացիկ տարում հասարակական տարբեր կազմակերպություններ ահազանգում էին, որ վերոնշյալ ծրագիրն իրենից վտանգ է ներկայացնում, այն վնասակար է երեխաների առողջությանը, քանի որ անվճար սնունդը հարստացված է պրեմիքսներով, ֆոլաթթվով և այլ դեղանյութերով: «Առողջապահության նախարարությունից ոչ մի նման ահազանգ չկա, ոչ մի վտանգ չկա և ոչ մի խնդիր չկա: Ես չգիտեմ` ինչ ահազանգեր են դրանք և ինչին են վերաբերվում»,- ասաց բանախոսը: Մեր թղթակցի դիտարկմանը, թե այդ կազմակերպությունները նշում էին, որ ծնողները տեղեկացված չեն, թե ինչ են ուտում իրենց երեխաները, վերջինը պատասխանեց. «Բայց կարող էին տեղեկանալ…Այդպես չէ: Այն արդեն երկար տարիներ գործում է և ծնողներն իրենք էլ մասնակցում են այդ ծրագրին: Նույնիսկ ներդրումներ են անում որոշակի: Անկեղծ ասած` ես տեղյակ չեմ նման ահազանգերի մասին: Պաշտոնական ահազանգ մենք չենք ունեցել»,- եզրափակեց Հովհաննիսյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր