ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Ուկրաինացիները գրոհում են Գերագույն ռադայի շենքը. ուղիղ միացում
15:35, 31.08.2015 | mamul.am
8568 | 2

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ` Գերագույն ռադայի շենքի մոտ այսօր հզոր պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես գրում է «ՈՒՆԻԱՆ»-ը, պայթյունը կազմակերպվել է Ռադայի մոտ հավաքված ցուցարարների կողմից, որոնք բողոքում են սահմանադրական փոփոխությունների դեմ:

Աղբյուրը նշում է, որ Ռադայի ուղղությամբ մարտական նռնակ է նետվել, որի արդյունքում 15 զինծառայող վիրավորվել է:

Նշենք, որ Ուկրաինայի խորհրդարանն այսօր` օգոստոսի 31-ին, ձայների 265 կողմ և 87 դեմ հարաբերակցությամբ ընդունել է՝ «Սահմանադրության մեջ իշխանության ապակենտրոնացման ուղղությամբ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր