ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Չենք կարծում, ԵՄ-ում ստեղծված իրավիճակի հետևանքով դեպի Հայաստան ներգաղթյալների հոսքը կավելանա. ՄԱԿ-ի ներկայացուցիչ
14:20, 05.09.2015 | mamul.am
3854 | 2

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի իրավաբանական բաժնի պատասխանատու Քեյթ Պոչապսկին, ով այս օրերին հետևում է Նուբարաշենում անցկացվող զորավարժություններին` պատասխանելով լրագրողի հարցին, թե հաշվի առնելով այս օրերին ԵՄ երկրներում փախստականների նկատմամբ որդեգրած քաղաքականությունը, հնարավո՞ր է Սիրիայից ու Թուրքիայից ներգաղթյալների մեծ հոսք լինի Հայաստան, պատասխանել է. «Չենք կարծում, որ ԵՄ-ում ստեղծված իրավիճակի հետևանքով դեպի Հայաստան ներգաղթյալների հոսքը կավելանա, բայց այն, ինչ այսօր կա, խոսքը փոքր թվի մասին է՝ մոտ 3000, կշարունակվի: Մարդիկ գնում են այն երկրները, որոնք իրենց համար հարմարավետ են»: Նա նաև հավելել է, որ հոսքը կլինի ոչ միանգամից, շաբաթական մոտ 100 մարդ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր