ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Գերմանացիներին հանում են տներից ու բնակեցնում փախստականներին
19:06, 08.10.2015 | mamul.am
7904 | 3

Այսօր Գերմանիայում հրապարակվել են մինչև 2015-ի ավարտ գաղթականների հավանական հոսքի կանխատեսումները՝ 1,5 միլիոն մարդ, իսկ դա կրկնակի ավելի է դեռ մեկ ամիս առաջ արված կանխատեսումներից: Այս պայմաններում երկրի իշխանությունները, հատկապես մարզերում, այնպիսի քայլերի են դիմում, որ հարուցում են բնակիչների զայրույթը:

Նիխայմ հին քաղաքը գտնվում է Գերմանիայի հենց կենտրոնում: Այժմ դրա անունը մշտապես հոլովվում է տեղական ԶԼՄ-ներում, քանի որ այդ քաղաքի ղեկավարը որոշել է քաղաքի ծայրամասի 3 հարկանի շենքից հանել գերմանացիներին ու այնտեղ բնակեցնել փախստականների: Այժմ իրավաբանները դիտարկում են նմանատիպ ևս 5 դեպք երկրի տարբեր անկյուններում:

Իսկ Համբուրգի իշխանությունը մի քանի օրից պատրաստվում է ստորագրել օրենք, որը թույլ կտա սեփականատիրոջ անհամաձայնության դեպքում հարկադրաբար նրանից առգրավել չշահագործվող ավտոտնակը, խորդանոցը, հողամասը, տնակը և տրամադրել նորեկներին:

Գերմանիայում անգամ մարզադպրոցները, հյուրանոցներն ու պանդոկները լեփ-լեցուն են փախստականներով: Գնալով հաճախակի են դառնում բախումներն ինչպես գաղթականների միջև, այնպես էլ՝ նրանց ու տեղաբնակների:

Իսկ մինչ այդ մասնագետներն զգուշացնում են՝ մոտենում է գաղթականների նոր ալիք, միայնակ եկած տղամարդկանց շուտով կմիանան նրանց ընտանիքները՝ կանայք, երեխաները, ծնողները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր